Ռուս-ուկրաինական պատերազմում, անկախ արդյունքներից, դասական իմաստով հաղթող կողմ չի լինելու։ Իսկ հետապնդվող նպատակը, իրենց բառերով ասած, «մինչև վերջին ուկրաինացին» կռվին ներքաշելու, երկրները հնարավորինս քայքայելու միջոցով երկու սլավոնական ժողովուրդներին հավերժ թշնամացնելը և, ըստ այդմ էլ, գլոբալիզմի ճանապարհին հերթական խոչընդոտ-գործոնները ամեն գնով չեզոքացնելն է։
Եվ քանի որ մենք այդ պատերազմին հետևում ենք զուտ ազգային շահերի տեսանկյունից, ապա չենք կարող նաև անտեսել, որ այդ պատերազմը միայն մեր կողմից դաշնակից կամ թշնամի ընկալված կողմերի շահերից բխող բախում չէ։ Առավելապես շահելու է այն երրորդ «հայտնի» կողմը, որը տևական ժամանակ սադրում էր այս պատերազմը։ Իսկ փակագծերը բացելու կարիք չկա, ուղղակի հետևեք, թե ովքեր են այս ողջ ընթացքում գերազանց վարպետությամբ թեժացնում կրքերը (այդ թվում՝ երկու երկրների պաշտոնական լրատվության միջոցներով), և ամեն ինչ պարզ կդառնա։ Չեք նկատե՞լ, թե որքան սակավաթիվ են ծագումով ռուս կամ ուկրաինացի քարոզիչները։ Դե, իսկ մեր հաստիքային վերլուծաբանները մանկական հրճվանքով զբաղված են սոսկ կողմերի փոփոխական հաջողությունները խորհրդավոր էպիտետներով գունազարդելով։
Ցավոք, նույն կերպ մենք վճարեցինք ու դեռ շարունակում ենք վճարել, գերի դառնալով նույն արտաքին ծրագրերին, մինչդեռ, խիստ անհրաժեշտ է չսահմանափակվել իրավիճակային ընկալումներով և չտարվել զուտ կենցաղային հարթությամբ զվարճանքներով:
Գևորգ Դանիելյան